Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել Հայկ Մամիջանյանի և ԵՄ դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին:
«Քանի որ քննարկման ձևաչափը փակ էր, ես չեմ կարող ասել, թե ի՞նչ է ասել դեսպանը, փոխարենը կասեմ, թե ես ի՞նչ թեմաների եմ անդրադարձել։ Դեսպանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել եմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Խոսել եմ նաև Հայաստանի հետ բանակցությունների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ուլտիմատումներով խոսելու քաղաքականության, ինչպես նաև միջազգային հանրության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումների մասին»,- ասաց Մամիջանյանը։
Պատգամավորը, չբացահայտելով, թե իր բարձրաձայնած հարցերին ինչպիսին է եղել ԵՄ դեսպանի արձագանքը, հավելեց, որ անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումներին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: