Հայաստանում աղքատության մակարդակը 2022 թվականին նվազել է 1.7 տոկոսային կետով։ 2022 թվականին աղքատության մակարդակն՝ ըստ աղքատության միջին գծի կազմել է 24.8%, որից ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1,2%-ը։ 2021 թվականին աղքատության մակարդակն՝ ըստ աղքատության միջին գծի կազմել է 26.5%, որից ծայրահեղ աղքատությունը՝ 1,5%։
Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2022 թվականի աղքատության հիմնական ցուցանիշները։
Ըստ ՎԿ-ի հրապարակած տվյալների նվազել է նաեւ ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝ 2022 թվականին է բնակչության 24.8% միջին գծի աղքատությունից ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1,2%, 2021 թվականին՝ 1,5%։
2019 թվականին Հայաստանում փոփոխվել է աղքատության չափման մեթոդաբանությունը, այն չափվում է ըստ Համաշխարհային բանկի սահմանած մեթոդաբանության՝ աղքատության ստորին գիծ, աղքատության միջին գիծ, աղքատության ստորին գիծ եւ եւ պարենային/ծայրահեղ աղքատության գիծ։
Կարդացեք նաև
Ըստ այդ մեթոդաբանության եւ ՎԿ-ի տվյալների՝ 2022 թվականին Հայաստանում աղքատության միջին գծում է չափահաս այն քաղաքացին, ում ամսական ընդհանուր ծախսը ցածր է 52,883 դրամից, իսկ 2021 թվականին ամսական 48,145 դրամից ցածր սպառում ունեցողներն են համարվել աղքատության միջին գծում։
Նախորդ տարի աղքատության գծերի հաշվարկման ամսական սպառման ցուցանիշները փոփոխվել են։ Եթե 2021-ին աղքատության պարենային կամ ծայրահեղ աղքատության գծում դիտարկվել են այն քաղաքացիները, որոնց ամսական սպառումը ցածր է եղել 26,500 դրամից, ապա 2022-ին այն հաշվարկվել է 29,934 դրամից ցածր սպառման պարագայում։
2021-ին աղքատության ստորին գծում են ՀՀ բնակչության այն քաղաքացիները, որոնց ամսական սպառումը 38,548 դրամից ցածր է եղել, 2022-ին՝ 42,708 դրամից ցածրի դեպքում։ Աղքատության վերին գծում 2021-ին դիտարկվել է ամսական 57,744 դրամից ցածր սպառումը, 2022-ին՝ 63,060 դրամից ցածր սպառումը։ Աղքատության միջին գծի հաշվարկումը 2021-ին 48,145 դրամից ցածր սպառումն է եղել, 2022-ին՝52,883 դրամից ցածրը։
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2022 թվականին ՀՀ բնակչության 1․2%-ը ամսական 29,934 դրամից քիչ սպառում է ունեցել, այսինքն՝ նրանք գտնվել են աղքատության պարենային կամ ծայրահեղ աղքատության գծում, 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 1,5%։
2022-թվականին ՀՀ բնակչության 11,6%-ը գտնվել է աղքատության ստորին գծում, այսինքն բնակչության 11,6%-ը ապրելու համար ամսական սպառել է 42,708 դրամից քիչ, 2021-ին այս ցուցանիշը կազմել է 10․5%։
2022-ին մեր բնակչության 41,3%-ը գտնվել է աղքատության վերին գծում, ամսական 63,060 դրամից ցածր սպառում է ունեցել, 2021-ին այս ցուցանիշը կազմել է 45,7%։
2022-ին աղքատության միջին գծում է գտնվել մեր բնակչության 24,8%-ը, նրանց ամսական սպառումը 52,883 դրամից քիչ է եղել, 2021-ին աղքատության միջին գծում բնակչության 26,5% է եղել, ամսական սպառումը՝ 48,145 դրամից ցածր։
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաեւ մանկական աղքատության ցուցանիշը։ Ըստ այդմ՝ մանկական ծայրահեղ աղքատության ցուցանիշը 2022-ին նվազել է, սակայն սեռային ցուցանիշում հավասարաչափ ծայրահեղ աղքատ են եւ տղաները, եւ աղջիկները։ 2022-ին աղջիկների ծայրահեղ աղքատությունը կազմել է 1.9%, տղաներինը նույնպես՝ 1.9%։ 2021 թվականին ծայրահեղ աղքատ է համարվել անչափահաս աղջիկների 2.8%-ը, տղաների՝ 2․3%-ը։
2022-ին, ըստ ՎԿ-ի, մանկական աղքատության ցուցանիշում աղքատ է գնահատվել աղջիկների 32.7%-ը, տղաների՝ 31.9%-ը, 2021-ին՝ աղջիկների 34.9%-ը, տղաների՝ 35.6%-ը։
Նախորդ տարի ոչ աղքատ են գնահատվել աղջիկների 67.3%-ը, տղաների՝ 68.1%-ը, 2021-ին ոչ աղքատ են գնահատվել աղջիկների 65.1%-ը, տղաների՝ 64.4%-ը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ