ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 31-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին եւ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերին:
Հայկ Մամիջանյանն իր խոսքում ԵՄ դեսպանի ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ագրեսիային եւ դրան միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարեւորությանը, Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, ՀՀ եւ ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իմպլեմենտացիային, ինչպես նաեւ, իր բնորոշմամբ, ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, դատական եւ ոստիկանական համակարգերում առկա խնդիրներին:
ԵՄ դեսպանը բարձր է գնահատել հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին եւ խմբակցության ղեկավարին տեղեկացրել ՀՀ եւ ԵՄ միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ընթացիկ նախաձեռնությունների մասին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով