Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական հարկերի գծով պարտավորությունների վճարում՝ մինչև դեկտեմբերի 1-ը

Նոյեմբեր 01,2023 19:15

Սիրելի երևանցիներ,

մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ անհրաժեշտ է իրականացնել  համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով ձեր պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:

Վճարումները կարող եք իրականացնել առցանց եղանակով՝ այցելով www.yerevan.am պաշտոնական կայքի Հարկեր և վճարումներ բաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը:

Բանկային քարտերով ձեր պարտավորությունների դիմաց վճարումները կարող եք իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում առկա pos-թերմինալներով և «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրասենյակներում:

Վճարումներ կարող եք իրականացնել նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև բջջային հավելվածների միջոցով:

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ
«ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
«ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
«ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ
«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ
«ՍՏԱԿ ՊՐՈՑԵՍԻՆԳ» ՓԲԸ
«ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ
«ԻԴՐԱՄ» ՍՊԸ
«ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ

Ի դեպ, Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի ու մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել վարկունակության վրա:

Հիշեք՝ ձեր պարտավորությունները կատարելով դուք նպաստում եք համայնքի զարգացմանը, որտեղ բակերն ու խաղահրապարակները բարեկարգված են, վերելակները փոխված, իսկ մանկապարտեզները՝ հիմնանորոգված:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930