Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Մենք պետք է մեր հնարավոր միջոցները կիրառենք, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը լուծենք»

Նոյեմբեր 01,2023 19:00

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, որ Մարիոթ-Արմենիա հյուրանոցում այսօր մասնակցում էր Արցախի պետականության պահպանման հանձնախմբի աշխատանքին, լրագրողների հետ ճեպազրույցում նույնպես քչախոս էր քննարկվող թեմաների բովանդակությանն անդրադառնալու իմաստով: Սակայն ի պատասխան հնչեցված հարցերի ասաց, որ Արցախի լուծարման մասին Արցախի նախագահի ստորագրած փաստաթուղթը իրավական ուժ չունի, քանի որ միջնորդավորված ընտրված նախագահը չի կարող լուծարել հանրաքվեով անկախացած  պետության գոյությունը, եւ բացի դա, իրավական ակտ ընդունած անձը կարող է մեկ այլ իրավական ակտով նույնիսկ անվավեր համարել իր ընդունած նախորդ իրավական ակտը:

Պարոն Զոհրաբյանը նաեւ ասաց, որ հանձնախմբի նիստում, որն այդ պահին դեռ շարունակվում էր,  տարբեր հարցերի թվում քննարկվել է նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքը օրակարգ վերադարձնելու հնարավորությունը:

Սակայն իրավաբանի անձնական կարծիքով, քննարկվող խնդիրները հնարավոր չէ լուծել Հայաստանի իշխանության հետ համագործակցությամբ, որովհետեւ. «Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախին սատար կանգնելուց, որի եւ բարոյական եւ իրավական պարտականությունն ունի: Դեռ 1992 թվականին Գերագույն Խորհուրդը որոշում ունի, որ պետք է սատար կանգնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ինչը մեր իշխանությունը չի արել: Եվ մենք այս իրավիճակն ունենք նաեւ Հայաստանի իշխանության գործուն մասնակցությամբ: Այս իշխանությունները իմ անձնական գնահատումով, ցավոք, հակահայկական կեցվածք ունեն: Մենք պետք է մեր հնարավոր միջոցները եւ ճնշումները կիրառենք, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը լուծենք, թեեւ այս իշխանությունները խանգարող հանգամանք են»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930