Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին լրագրողներին Բեռլինում հայտնել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
«Նախարարն ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Միրզոյանի հետ», – ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նշվում է, որ Բերբոքը նախատեսում է նաև այցելել Լեռնային Ղարաբաղից փախստականների տեղավորման կենտրոն:
Ըստ տեղեկատվության՝ նույն օրը նա կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
«Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին», – հավելել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: