Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Rolex Paris Masters մրցաշարի երկրորդ շրջանում երկու սեթում 6:4, 7:5 հաշվով պարտության է մատնել սերբ Լասլո Ջերեին: Այս հանդիպումը լուսաբանող մեկնաբանները նշում են, որ Կարեն Խաչանովին անասելի աջակցություն էին ցույց տալիս ֆրանսահայ սփյուռքի ներկայացուցիչները, որոնք տրիբունաները վերածել էին յուրօրինակ փոքր Երեւանի:
Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը լինելու է մեկ այլ ռուսաստանցի՝ Ռոման Սաֆիուլլինը, որն իր հերթին 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել իսպանացի Կառլոս Ալկարասի նկատմամբ:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 5 779 335 եվրո է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ