Еrmenihaber.am. Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում անցկացվել թյուրքական աշխարհի մշակութային ժողով։
«Թուրքական մշակույթի ու արվեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպության» (TURKSOY) կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառույցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։
Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ներկայացուցիչները։
Քննարկվել է թյուրքախոս երկրների մշակութային համագործակցության խորացման հարցը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպությունը՝ TURKSOY-ը, Շուշի քաղաքը հռչակել է «2023թ․ Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։