Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե աշխարհի ուշադրությունը բեւեռված լինի Իսրայելի եւ Ուկրաինայի վրա, Ադրբեջանը հարմար պահը կօգտագործի ու ռազմական ճանապարհով կփորձի հարցը լուծել. քաղաքագետ

Նոյեմբեր 01,2023 17:51

Առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու ռիսկը, որի մասին այսօր ահազանգել է նաեւ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը, քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի համար 44-oրյա պատերազմից հետո մշտապես կա:

«Այդ վտանգը միայն հիմա չէ, վաղուց կա ու միշտ է եղել 44- օրյա պատերազմից հետո: Բանակցային փուլը, մեծ հաշվով, դրա հետ կապ չունի, որովհետեւ ադրբեջանական կողմը փորձում է այդ բանակցություններն ընդամենը օգտագործել ՀՀ -ից լրացուցիչ բաներ պոկելու համար, իսկ ամենակարեւորը Ադրբեջանի համար Սյունիքն է: Նրանք փորձում են պոկել ամբողջ Սյունիքը: Պատահական չեն Ալիեւի խոսքերը, թե մենք այնտեղ կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով: Այսինքն՝  նրանք ունեն առնվազն երկու տարբերակ Սյունիքը Հայաստանից պոկելու՝ կա՛մ ռազմական ճանապարհով, կա՛մ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրով,  որտեղ կներառվեն նաեւ ադրբեջանցի փախստականների վերադարձ, Սյունիքում ադրբեջանական բնակչության հաստատում, հետագայում իբր նրանց անվտանգության նկատառումով ագրեսիա եւ այլն: Այսինքն՝ այդ հարցը միշտ ադրբեջանական օրակարգում է, նրանք միաժամանակ դիտարկում են թե՛ խաղաղ, թե՛ ռազմական ճանապարհով պոկելը, ու թե այս պահին ո՞րն է հավանական, կախված է ոչ այնքան Ադրբեջանի կամ ՀՀ ցանկությունից, այլ միջազգային իրադրությունից: Եթե միջազգային իրադրությունը շատ լարված լինի, աշխարհի ուշադրությունը բեւեռված լինի Մերձավոր Արեւելքի, Իսրայելի եւ Ուկրաինայի վրա, Ադրբեջանը հարմար պահը կօգտագործի ու ռազմական ճանապարհով կփորձի այդ հարցը լուծել»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի պոտենցիալի հետ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Նորից հորդորում եմ ալիեւվին չհուշել ինչ անել-ինչպես անել՝դա մեկ։Երկրորդը՝Սյունիքի տարածքում բնակվող նախկին թուրքերն ու քրդերը իրենց տները կամ բնակարանները փոխանակել են Բաքվի կամ այլ բնակավայրերի հայ բնակիչների բնակարաննեֆի հետ։Եթե թուրքերը ո ւզում են վերադառնալ Շուռնուխ կամ Որոտան ապա պետք է հետ վերադարձնեն Բաքվի կամ Կիրովաբադի բնակարանները։Ես թուրքեր կամ քրդեր եմ անվանում՝որովհետեւ Հայաստանի նախկին բնակիչը չեր կարող ադրբեջանցի լիներ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930