Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանք է դրվել շուրջ 13,3 մլդ դրամի ապօրինի գույքի վրա»․ Սասուն Խաչատրյան

Նոյեմբեր 01,2023 17:42

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործերով իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքին։

«Ես չեմ գնա դատախազության դաշտ, որովհետեւ ապօրինի գույքի բռնագանձումն ամբողջությամբ դատախազության դաշտում է։ Ես մեր թվերը կներկայացնեմ․ ավարտված գործերով եւ դատարան գնացած գործերով պատճառված գույքային վնասը կազմել է 13 մլրդ 783 մլն դրամ, որից ավարտված գործերով վերականգնվել է 178 մլն դրամ, եւ կալանք է դրվել շուրջ 13,3 մլդ դրամի գույքի վրա։ Այսինքն՝ պատճառված վնասի ողջ ծավալով արգելանք է դրվել գույքերի վրա, իսկ 178 մլն դրամը հենց կանխիկ գումարով բերել վերականգնել են։ Իսկ այս պահին մեր վարույթում գտնվող գործերով նման եղանակով՝ կանխիկ գումարով վերականգնվածը կազմել է 1 մլրդ 091 մլն դրամ»,- ասաց նա։

Սասուն Խաչատրյանը նշեց, որ վարույթում ներկայում գտնվող քրեական գործերով արգելանքի տակ գտնվող գույքերը մի քանի տասնյակ միլիարդ դրամների են հասնում՝ մի շարք քրեական գործերով։ «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այդ գործերը կուղարկվեն դատարան եւ հույս ունեմ՝ մեղադրական դատավճիռների առկայության դեպքում կունենանք այդ վերականգնումները»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930