Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ

Նոյեմբեր 01,2023 18:40

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրեն Ալի Մոհամադ Ղադերիի հետ։

Ծանոթանալով կազմակերպության գործունեությանն ու ընտանիքների հզորացմանն ուղղված իրանական փորձին, ինչը մեծամասամբ համընկնում է ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին, նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է ընտանիքների հզորացման ու բարեկեցության ապահովումը, և այս գաղափարի իրագործումը իրատեսական է համարում կայուն զբաղվածության ապահովման միջոցով։

Նախարարի խոսքով՝ այս նպատակով մշակվել է նաև ժողովրդագրական ռազմավարության ծրագիր՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման համար։

Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանն անդրադարձել է ՄՍԾ կողմից իրականացվող աշխատանքներին․ դիտարկվել է ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։

Ալի Մոհամադ Ղադերին ներկայացրել է կազմակերպության գործունեությանն ու գործառույթներին առնչվող մի շարք մանրամասներ՝ նշելով, որ ինչպես Միասնական սոցիալական ծառայության, այնպես էլ իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է մարդու բոլոր կենսափուլերում սոցիալական աջակցության տրամադրմանը։ Վերջինիս խոսքով՝ կազմակերպությունը շուրջ 160 տեսակ ծառայություն է մատուցում քաղաքացիներին։

ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենն ընդգծել է նաև աշխատուժի փոխանակման, միջին մասնագիտական կրթության զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ պատրաստակամ են հայկական կողմի հետ համագործակցել այս ուղղություններով ևս։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ Ալի Մոհամադ Ղադերին առաջարկել է առաջիկայում քննարկել համատեղ հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցը, որը թույլ կտա կողմերին համատեղել ջանքերը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930