Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյանը փախուստի մեջ է, առաց նրա որոշել են դատ անել: Նրա գույքը դատավճռի դեպքում կվերադարձվի պետությանը

Նոյեմբեր 01,2023 17:13

Որտե՞ղ են նախկին պաշտոնյաները, որոնք քրեական գործերով են անցնում, օրինակ, Արամ Հարությունյանը (Բուլկի Արամը), Հասմիկ Պողոսյանը: Այսօր այս հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասաց. «Արամ Հարությունյանը (լուսանկարում-խմբ.) փախուստի մեջ է: Ի դեպ նշեմ, որ Արամ Հարությունյանի գործը գտնվում է դատարանում մեղադրական եզրակացությունով՝ հեռակա վարույթով: Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով հիմա հնարավորություն է ընձեռնված անձի բացակայությամբ իրականացնել դատաքննություն, հեռակա կարգով նրան դատապարտել՝ բոլոր իրավական հետեւանքներով»:

Թե դա ի՞նչ է տալու, երբ այդ անձը չկա, ինչ-որ մի երկրում իր հանգիստն է վայելում՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ անձի ամբողջ գույքի վրա մեղադրանքի ողջ ծավալով դրված է արգելանք: Խոսքը, եթե չեմ սխալվում, մոտ 14 մլն դոլար կաշառքի մասին էր, այնտեղ փողերի լվացում էլ կար, գոնե այդ գույքը մեղադրական դատավճռի դեպքում կվերադարձվի պետությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930