Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ` ես տուն չեմ առել, Արսենյանները Մալիշկայի հետ ի՞նչ կապ ունեն, դատավճիռ ունե՞ք». Սասուն Խաչատրյան

Նոյեմբեր 01,2023 17:03
Arsenyan

Այսօր լրագրողները Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ Մալիշկայի գործն ի՞նչ եղավ, դուք էլ տուն առաք: Նա արձագանքեց. «Իմ տուն առնելը Մալիշկայի դեպքի հետ ի՞նչ կապ ունի»:

Հիշեցնենք, որ «Մալիշկայի գործը» քննվում էր Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ի վարույթում, այն հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղի» կառուցապատող «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի (լուսանկարում) հետ։ Այդ ժամանակ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններում Վայոց ձորում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13 միլիոն դրամ՝ ընտրակաշառք բաժանելու եւ 1300 ձայն ապահովելու նպատակով։ Ոստիկանությունում հարուցված քրգործը փոխանցվել էր Հատուկ քննչական ծառայությանը։ Եվ ահա իմանում ենք, որ Սասուն Խաչատրյանը Արսենյանների «Բյուրեղ» թաղամասում բավականին էժան բնակարան է ձեռք բերել:

Սասուն Խաչատրյանն ասաց. «Նախ ես տուն չեմ առել: Արսենյաննները Մալիշկայի հետ ի՞նչ կապ ունեն, դատավճիռ ունե՞ք: Քրեական գործում նման տվյալ չի եղել, ես նման տվյալ չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930