Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անկարան հայտարարել է Իսրայելի և Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման հարցում երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին

Նոյեմբեր 01,2023 16:57

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է դառնալ երաշխավոր Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման հարցում։

Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել իրանցի գործընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր․․․ Տարածաշրջանի բոլոր խաղացողներին և դերակատարներին կոչ ենք անում աջակցել կայուն խաղաղության ապահովման ջանքերին»,-ասել է նա։

Հաքան Ֆիդանը միևնույն ժամանակ քննադատել է Արևմուտքին՝ երկակի ստանդարտների համար։ «Չեն կարող լինել տարբեր ստանդարտներ Ուկրաինայի և Գազայի համար։ Իսրայելը և Արևմուտքը պետք է պատասխանատվություն վերցնեն Գազայում հակամարտության կարգավորման համար։ Եթե ցանկանում ենք արդար խաղաղություն, պետք է գործենք սկզբունքային և հավասարակշռված»,-հավելել է թուրք արտգործնախարարը։

Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակության պատասխանատուն կլինի Միացյալ Նահանգները և իսրայելական վարչակարգը։ «Եթե Գազայի հատվածում ցեղասպանությունը չդադարի, տարածաշրջանը կմոտենա վճռական  որոշում կայացնելու պահին»,-հայտարարել է Աբդոլլահիանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ որոշման մասին է խոսքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930