«Ես իրոք մտահոգված եմ ձեր կադրերի չհամալրման հարցով, որովհետեւ դա լրջագույն խնդիր է ստեղծում»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ արձագանքելով Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, որ կոմիտեի հաստիքների մոտ 50 տոկոսը թափուր են։
«Պարոն Վարդանյան, դո’ւք արեցիք, դատախազության եւ Քննչական կոմիտեի աշխատավարձերը բարձրացրեցիք, մեր մոտից 6 քննիչ մի ամսվա մեջ գնաց դատախազություն»,- դժգոհեց Սասուն Խաչատրյանը։
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց․ «Ծուռ նստենք, դուզը խոսենք։ Սկզբում ձեր աշխատավարձերը նախատեսվեց այնպես բարձր, որ բոլոր պետական մարմիններից ու տիեզերքից սկսվեց ներհոսք դեպի ձեր համակարգ։ Հետո ձեր համակարգի բարձր աշխատավարձերը ստիպեցին մեզ` բերել որոշակի կորելացիա իրականացնել, դա արեցինք, հիմա բողոքում եք դրանից, որ հետ են գնում։ Ես առաջարկում եմ այդ դեպքում բոլորի աշխատավարձերը կրճատել, վերադարձնել հին ռեժիմ, ասել՝ հավասար աշխատեք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ