Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով՝ ով, ես հաստատ կաշկանդված չեմ… Ասում եմ՝ տեղյակ չեմ ՔՊ-ականի լեզու կտրելու գործի մասին, ասում եք՝ բռնելո՞ւ եք». Արգիշտի Քյարամյան

Նոյեմբեր 01,2023 16:02

Այսօր Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկման սրահ մտավ ու այնտեղից դուրս եկավ հետնամուտքով՝ լրագրողների աչքից հեռու: Փորձեց այդպես աննկատ էլ հեռանալ ԱԺ շենքից, բայց չհաջողվեց: Լրագրողները նրան կազմ-պատրաստ սպասում էին իր մեքենայի մոտ: Տեսնելով խմբված լրագրողներին՝ Քյարամյանը ստիպված տեղի տվեց՝ ասելով, թե՝ այդքան տանջվել, եկել հասել եք այստեղ, պատրաստ եմ կարճ պատասխանել:

Հարցին՝ ե՞րբ է վերջ տրվելու ՔԿ-ի կողմից ընտրովի արդարադատությանը, երբ ՔՊ-ականններն են խախտում անում, ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ լեզուդ կկտրեմ, ականջդ կկտրեմ, որեւէ պատասխանատվություն չի կրում, մինչդեռ շարքային քաղաքացիներին, ընդդիմադիրներին անմիջապես կալանավորում են ու վարույթ հարուցում:

Քյարամյանը պատասխանեց. «Եթե ՀՀ-ում երբեւէ եղել է ընտրովի արդարադատություն, դա վաղուց պատմություն է: Եթե կոնկրետ դեպքեր են հետաքրքրում, ես վարույթին չեմ տիրապետում քրգործերի»: Լեզու ու ականջ կտրելու ՔՊ-ականի սպառնալիքին նա չցանկացավ անդրադառնալ: Լրագրողները հարցրեցին՝ կաշկանդվա՞ծ եք,  նա պատասխանեց. «Բացարձակ: Ով՝ ով, ես հաստատ կաշկանդված չեմ»:

Քյարամյանն ասաց, որ տեղյակ չի, թե ինչ է ասել ՔՊ-ականը. «Եթե դուք հաղորդում եք ներկայացնում հանցագործության մասին… Ես սկի չգիտեմ՝ ո՞ր դեպքի մասին է խոսքը»: Դիտարկմանը, որ պատգամավորը այդ սպառնալիքները հրապարակային է հնչեցրել, ՔԿ ղեկավարը արձագանքեց. «Կարծում եք, ես բոլոր գործերին տիրապետո՞ւմ եմ, բացարձակ տեղեկացված չեմ»: Հարցրեցինք՝ հիմա, երբ տեղեկացաք, բռնելո՞ւ եք Արթուր Հովհանիսյանին՝ Քյարամյանը ծիծաղեց. «Առանց քննությա՞ն: Ասում եմ՝ տեղյակ չեմ գործի մասին, ասում եք՝ բռնելո՞ւ եք»:

Հարցին՝ Տիգրան Առաքելյանը հայտարարել է, որ դուք մասնակցել եք նրա խոշտանգմանը, Քյարամյանն արձագանքեց. «Հերյուրանքներին չեմ պատասխանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930