Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմ նման երդվյալ ՔՊ-ականը ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում ինչ-որ թեւեր ձեւավորել, անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել». Ռոմանոս Պետրոսյան

Նոյեմբեր 01,2023 15:54

Այսօր Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին Aravot.am-ը հարցրեց՝ մամուլում հրապարակումներ կան, որ ՔՊ-ն բաժանված է տարբեր ճյուղավորումների ու ու թեւերի, որից մեկը դուք եք ներկայացնում, մասնավորապես, Արզնի համայնքում սատարել եք ոչ ՔՊ-ի թեկնածուին, որի արդյունքում նա է հաղթել, ինչպե՞ս կպարզաբանեք եւ արդյոք դուք ընկա՞ծ եք Կոտայքի  մարզպետի հետեւից:

Նա պատասխանեց. «Կոտայքի մարզի ցանկացած ՔՊ-ականի հայտնի են իմ հարաբերությունները մասնավորապես Արզնի համայնքում 5 տարի ղեկավարած ՔՊ-ական համայնքապետի հետ, այդ մասով հստակ կարող եմ ասել, որ դեռեւս 2018-ին, երբ ես Կոտայքի մարզպետ էի, Ալեքսեյ Միրզոյեւը իմ առաջարկով է անդամակցել ՔՊ-ին, ու ինքս եմ ներգրավել այդ գյուղապետին մեր կուսակցության շարքերը, ապա նաեւ որպես մարզպետ ներկայացրել  ՔՊ վարչությանը թեկնածու դառնալու ասորական համարվող գյուղում: Առնվազն անհեթեթ է նման լուր տարածելը: Պարզապես վերջին ընտրություններին ես որեւէ տեսակի մասնակցություն չեմ ունեցել, դա պայմանավորված է իմ ընթացիկ կարգավիճակով, նաեւ իմ գերծանրաբեռնվածությամբ: Ես չէի էլ սպասում, որ կարող է այնտեղ ՔՊ-ական մեր գործող գյուղապետը պարտություն արձանագրել»:

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ՏԻՄ ընտրություններին ինքը չի մասնակցել, քանի որ կա որոշում, որ մարզերում քաղաքական գործընթացները պետք է իրականացնեն ՔՊ-ական մարզպետները. «Մի կարեւոր դիտարկում էլ անեմ՝ ՔՊ-ում գործող վարչության կազմում ես 4 վարչականներից մեկն եմ, ով սկսած հիմնադիր համաժողովից, հանդիսացել է բոլոր 4 վարչությունների անդամ՝ վարչապետը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ ես: Այսինքն, չորսս ենք, որ անդադար 4 համաժողովների  արդյունքներով ընտրվել ենք վարչության կազմում: Ինչպե՞ս եք կարծում, նման ՔՊ-ականը, համահիմնադիրը, երդվյալ ՔՊ-ականը ինչպե՞ս կարող է սեփական թիմի ներսում ինչ-որ թեւեր ձեւավորել, թեւեր ուղղորդել, առաջնորդել կամ  առհասարակ անազնիվ քաղաքական խարդավանքների մեջ մտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930