Լրահոս
Օրվա լրահոսը

4-ամյա աղջնակի վիրահատությունն Իսպանիայում կազմակերպելու համար գումար է անհրաժեշտ

Նոյեմբեր 01,2023 15:21

Նկարում պատկերված անուշիկ աղջնակը 4-ամյա Գաբրիելան է։ Նրա մոտ 2023 թ. օգոստոսին բժիշկները հայտնաբերել են բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել են երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան արդեն ստացել է քիմիաթերապիայի 4 կուրս, որի արդյունքում նկատվել է աննշան դրական դինամիկա:

Այս ամիսների ընթացքում Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներն արել են հնարավոր ամեն բան երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար, և երեխայի ապաքինման հաջորդ փուլը վիրահատության իրականացումն է, որը Հայաստանում ցավոք հասանելի չէ։ Վիրահատությունը պետք է կազմակերպվի Իսպանիայի Բարսելոնա քաղաքի լավագույն կլինիկաներից մեկում, որի համար անհրաժեշտ է 29.900.000 դրամ, որից 4.000.000 դրամը կփոխանցվի Գաբրիելլայի ծնողների կողմից։ Հանրային դրամահավաքի արդյունքում հարկավոր է հավաքել 25.900.000 դրամ:

Գաբրելլան ընտանիքի 4-րդ զավակն է և անչափ կապված է իր եղբայրների և քրոջ հետ։ Հատկապես շատ է կարոտում ավագ եղբորը, որը ներկայումս ծառայում է բանակում։ Նա շատ խելացի և ժպտերես աղջնակ է։ Նա ցանկանում է դառնալ ճարտարապետ՝ իր քույրիկի նման։ Նաև երազում է ապրել անիվներով տանը՝ ձորի մոտ։ Հաճախ է ինքն իրեն բարձրաձայն զրուցում Աստծո հետ՝ հարցնելով, թե նա ինչ է կարծում, կբուժվի ինքը, թե ոչ։

Սիրելի ընկերներ, վիրահատության համար անհրաժեշտ գումարն ընտանիքի համար անհասանելի է, այդ իսկ պատճառով դիմում ենք ձեզ խնդրանքով օգնել Գաբրիելլային հաղթահարել այս դաժան հիվանդությունն ու վայելել իր անհոգ մանկությունը։ Ձեր յուրաքանչյուրի՝ անգամ փոքրիկ ներդրումը կարող է փրկել երեխայի կյանքը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով,

ինչպես նաև հետևյալ կերպ.

ArCa – 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen)

​​IDram – 650616815 (ստացող՝ Է. Իսկանդարյան, երեխայի հայրիկն է)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Գաբրիելլա Իսկանդարյանի բուժման նպատակով»)

AMD – 1570070033850100

USD – 1570070033850101

EUR – 1570070033850146

RUB – 1570070033850158

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Շնորհակալություն ենք հայտնում City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին Հայաստանում հասանելի երեխայի բուժումն ամբողջովին ֆինանսավորելու համար։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930