Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական  դատավարությունը

Նոյեմբեր 01,2023 15:05

Բաքվի ռազմական դատարանում տեղի է ունեցել Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով հերթական  դատավարությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստն ընթացել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Գործով  իբր թե «տուժող» ճանաչված անձանցից ոմանք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ներկա գտնվել դատական նիստին, որը հետաձգվել է մինչև նոյեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, որի ժամանակ ընթերցվել էին գործով այսպես կոչված «տուժողների» ցուցմունքները։ Վագիֆ Խաչատրյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ մարդկանց։  Ադրբեջանական իշխանությունները Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են «ցեղասպանության» իրագործելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930