«Ազատություն». Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվից 2 անգամ կապ է հաստատել հարազատներին հետ։
Նրա որդին «Ազատությանը» փոխանցեց, որ հայրն առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է իրենց զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։
«Ասաց, որ նորմալ է ամեն ինչ, ուրիշ ոչ մի բան»,- պատմեց Արմեն Իշխանյանը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 19-ին Արցախի Ազգային ժողովի նախագահին այցելել են նաև Կարմիր Խաչի ներկայացուցիչները։
Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: