Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունվարից, վճարելով հարկադիրի հաշվին, միանգամից ապաարգելադրվելու են բանկերում քաղաքացիների բոլոր հաշիվները»․ Գրիգոր Մինասյան

Նոյեմբեր 01,2023 13:07

«Մեր քաղաքականությունն է, որպեսզի հարկադիր ծառայությունը դառնա լավ որակով ծառայություն մատուցող պետական հաստատություն, այլ ոչ թե միայն ասոցացվի պատժող, դակող եւ կալանք դնող հիմնարկի հետ»,- այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Երբ ավելի խորացանք խնդրի մեջ, հասկացանք, որ հարցը կարող ենք լուծել միայն այն դեպքում, երբ հարկադիրի ծրագիրն ամբողջությամբ նորը գրենք։ Եվ այժմ մրցույթը կայացել է, հաղթող ունենք, ծրագրի առնվազն 70 տոկոսն արդեն պատրաստ է, եւ, ի ուրախություն մեզ, չասեմ 100 տոկոսով, բայց եթե որեւէ ֆորս մաժոր չլինի, հունվարից սկսած մեր քաղաքացիները, վճարելով հարկադիրի հաշվին, միանգամից ապաարգելադրվելու են իրենց բոլոր հաշիվները բոլոր բանկերում։ Կարող են լինել ինչ-որ բացառություններ, որ այս կան այն բանկը դեռեւս իր ծրագիրը չթարմացնի եւ չհամակցի հարկադիրին, բայց գլոբալ խնդիրը լուծվելու է հենց մեր ծրագրային ապահովմամբ։ Այսօր խնդիրը լուծվել է, երբ քաղաքացին գնում մուծում է տերմինալով, դրան հասել ենք։ Այսինքն՝ երբ վճարում է տերմինալով, միանգամից ապաարգելադրվում է, բայց երբ վճարում են իրենց բանկի հաշվին, մի քանի օր տեւում է»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

Նախարարը հավելեց, որ հարկադիր ծառայության նոր սպասարկման սրահ է կառուցվել հաճախորդների համար։ «Մենք ամբողջությամբ վերանորոգեցինք եւ քաղաքակիրթ միջավայր ենք ստեղծել, որ մեր քաղաքացիները գան ոչ թե փողոցում ծառերի տակ խոսեն հարկադիրի աշխատողների հետ կամ վճարումներն անեն, այլ հերթագրվելով ժամանակակից ծառայություն են ստանում, ինչպես բանկերում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930