«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ տեսակցել ենք մի քանի օր առաջ կալանավորված և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված 16-ամյա Սամվել Միրզոյանին:
Սամվելն անչափահաս է, արցախցի, ում զոհված հայրը զինված ուժերի փոխգնդապետ է եղել:
Վերջինիս ազատությունից զրկել են, որովհետև նա ոչ մի կերպ չի համակերպվում Արցախի` իր հայրենի օջախի կորստի հետ, որը չի ներում իշխող քաղաքական ուժին և անձամբ Նիկոլին` Արցախը հանձնելու և արցախցիներին դավաճանելու համար:
Կարդացեք նաև
Հայաստանյան այսօրվա իրողությունների պայմաններում, օրինաչափ է դարձել այն անձանց կալանավորումներն ու քրեական գործերով ներգրավելը, որոնք չեն համակերպվում փաշինյանական իշխանության թելադրած խաղի կանոններին ու ապօրինի գործողություններին: