Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտպանյալս հայտնել է, որ զղջում է այն ամենի համար, ինչ տեսանյութերով երեւում է, ինչը հանրությունը տեսել է». «Ալադդին» մանկապարտեզի հավաքարարի պաշտպան

Նոյեմբեր 01,2023 11:57

Սեպտեմբերի 14-ին Ավան վարչական շրջանում գործող «Ալադդին»  մասնավոր մանկապարտեզում երկու տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով մեղադրվող պարտեզի հավաքարարը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ զղջում է այն ամենի համար, ինչը հանրությունը տեսել է հայտնի տեսագրությամբ:

Հիշեցնենք, որ երեխայի հայրը պատմել էր, որ սեպտեմբերի 14-ին պատահաբար նայել են  պարտեզում տեղադրված տեսաձայնագրությունները, որի ժամանակ էլ տեղի է ունենում դեպքը: «Երեխաս նստած է աթոռին, մոտ է գալիս տնօրենը, ասում` վեր ընկիր տեղդ, գոռում երեխայի վրա և դուրս գալիս սենյակից, այնուհետև հավաքարարը, վերցնում է անձեռոցիկը, խփում երեխայի ձեռքին, ով այդ պահին լաց է լինում, մաքրում է քիթը և սկսում վիրավորանքներ հասցնել՝ ասելով. «Ավելը կտամ քյալլիդ, լակոտ, սրան շան տեղ չդնեք, լացը կկտրի» և այլ  նման վիրավորանքներ»:

«Տեսանյութերը նայել ենք, պաշտպանյալս ասել է, որ զղջում է իր կատարած արարքի համար: Մեղադրանքի էության հետ կապված՝ իրավական դիրքորոշում հայտնել եմ, ասել եմ՝ իմ պաշպանյալը իրավաբանորեն չի տիրապետում իրավական լեզվին, ուստի, դիրքորոշում չենք հայտնել: Բայց այն, ինչ տեսանյութերով երեւում է, ինչը հանրությունը տեսել է, պաշտպանյալս հայտնել է, որ զղջում է»,- Aravot.am-ին ասաց  մանկապարտեզի հավաքարար Կարինեի պաշտպան Գոռ Վարդանյանը:

Մեր հարցին՝ պարտեզում դայակ-դաստիարակ չե՞ն եղել, որ տնօրենն ու հավաքարարն են երեխաներով զբաղվել, պաշտպանը պատասխանեց, որ այդ մասով նախաքննական մարմնին ցուցմունք տվել են, բայց այս փուլում զերծ կմնա մեկնաբանություններ տալուց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին քաղաքացու հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Այս քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրված ոչ միայն պարտեզի հավաքարարին, այլեւ՝ տնօրենին:

Գոռ Վարդանյանն ասաց նաեւ, որ պարտեզի առօրյային ծնողները հետեւել են ուղիղ հեռարձակմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930