Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրենքը պահանջում է, որպեսզի մեր նահատակների անունները հավերժացվեն, հստակ ծրագիր նախատեսեք»․ Արծվիկ Մինասյանի առաջարկը՝ վարչապետի աշխատակազմին

Նոյեմբեր 01,2023 11:19

«Մենք ունենք հայրենիքի պաշտպանության համար զոհված անձանց հիշատակի հավերժացման մասին օրենք, որտեղ բավական լուրջ պահանջներ կան սահմանված բոլոր գերատեսչությունների, առաջին հերթին կառավարության համար։ Եվ այստեղ նախատեսված է, որ հավերժացման հիշատակները բազմաթիվ ուղղություններով պետք է իրականացվեն»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու պատերազմական գործողությունների հետեւանքով, ցավոք, ունենք զոհեր, որոնց վերաբերյալ առ այսօր դեռեւս չկա տեղեկատվություն։ «Բայց այս օրենքը պահանջում է նաեւ, որպեսզի մեր նահատակների անունները հավերժացվեն։ Նույնը վերաբերում է նաեւ Արցախի Հանրապետության դեմ հատկապես վերջին պատերազմի հետեւանքով զոհված մեր հայրենակիցներին։ Ես առաջարկում եմ, որ մինչեւ բյուջեի ամբողջական ներկայացումը, այս հարցը պարտադիր քննարկման առարկա դարձնեք եւ հստակ ծրագիր նախատեսեք այս ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը նշեց, որ հստակ չի կարող պատասխանել այս հարցին։ «Բայց քննարկումը կսկսենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930