Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչդեռ իշխանությունը ձեւացնում է, թե ոչինչ էլ չի եղել. «Հրապարակ»

Նոյեմբեր 01,2023 11:39

Իրեն հարգող յուրաքանչյուր ժողովուրդ եւ երկիր, եթե իր բարձրաստիճան պաշտոնյաներին, գեներալներին մեկ այլ երկիր բանտարկեր, գերի տաներ, պետք է կորցներ քունն ու հանգիստը, անդադար մտածեր, թե ինչպես ազատի իր հայրենակիցներին` ինչ աննախադեպ, ծայրահեղ, կոնկրետ քայլերի դիմի, որ նրանք ազատ արձակվեն, վերադառնան հայրենիք: Մինչդեռ մեր իշխանությունը ձեւացնում է, թե ոչինչ էլ չի եղել: Ոչինչ, որ 2020 թվականի պատերազմում կռված հայ զինծառայողներ կան դեռ Բաքվի բանտերում, ոչինչ, որ հակառակորդն Արցախի Հանրապետության երեք նախագահներին, Արցախի ՊԲ հրամանատարին, նրա տեղակալին, Արցախի ԱԺ նախագահին, ԱԳ նախկին նախարարին, նախկին պետնախարարին նախնադարյան բարբարոս ցեղի նման գերի վերցրեց ու պատանդ է պահում` պատրաստվելով դատել նրանց: Նրանք ամենաստորացուցիչ պայմաններով խաղաղություն են մուրում այդ անօրեն ու անբարո երկրից ու նրա իշխանություններից: Եվ հետո Ազգային ժողովում, որպես մեծ ձեռքբերում, հայտարարում, թե համաձայնել են Ադրբեջանի բոլոր պահանջներին, եւ մենք արդեն «խաղաղության խաչմերուկում» ենք ապրում:

Թվում էր` տարրական թասիբի նշույլ ունեցող իշխանությունը պետք է այդ պայմանագրի կնքման նախապայման առաջարկեր Ադրբեջանի բանտերում գտնվող մեր գերիներին ազատ արձակելը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930