Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել միայն 2018 թ.-ից հետո աշխատանք ունեցած ՔՊ պատգամավորը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 01,2023 10:17

Պատգամավոր Միքայել Թումասյանի ընտանիքն ապրում է տարեկան 2 մլն դրամով. իր կյանքի ամենաեռանդուն 17 տարիներին՝ բանակից զորացրվելուց հետո, նա որեւէ տեղ չի աշխատել:

Իսկ, ահա, հեղափոխությունից հետո կենսագրություն չունեցող Թումասյանի կյանքը գլխիվայր շուռ է եկել. 2018 թվականին նա դարձել է ՔՊ կուսակցության անդամ եւ նշանակվել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար՝ աշխատելով մինչեւ 2021 թվականը։ Որեւէ տեղ չաշխատած Միքայել Թումասյանը Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնելիս ունեցել է 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն, 1 Nissan Altima մակնիշի մեքենա եւ 11 մլն դրամական միջոց, սակայն եկամտի աղբյուրներ նշված չկան:

Որտեղի՞ց գործազուրկ Թումասյանին այդ միջոցները՝ անհայտ է մնում: Այժմ Թումասյանը ունի մեկ անհատական բնակելի տուն եւ 7 մլն դրամ էլ՝ որպես աշխատանքի վարձատրություն, որը ստանում է Ազգային ժողովի աշխատակազմից։ Թումասյանի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 763 հազար դրամ։ Բայց պատգամավորը նաեւ վարկ ունի, որի մարմանը 2022 թվականի ընթացքում ուղղել է 5 մլն 545 հազար դրամ:

Եվ հարց է առաջանում, թե ինչպես է ապրում Թումասյանի ընտանիքը տարեկան 2 մլն դրամով. այսինքն՝ օրական 5 հազար 400 դրամով: Գուցե պատկերացում լինի, թե կնոջ եկամուտներն են ծածկել անհրաժեշտ ծախսերը, բայց՝ ոչ. Թումասյանի կինն էլ գործազուրկ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930