Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ճիշտ օգտագործել ընկուզեղենը՝ օրգանիզմի համար առավելագույն օգուտ քաղելու համար

Նոյեմբեր 01,2023 09:30

Ընկուզեղենն ու սերմերը համարվում են «էլեկտրակայաններ» օրգանիզմի համար, քանի որ պարունակում են անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ սպիտակուցներ, հակաօքսիդանտներ, բուսական միացություններ, բջջանյութ, օգտակար ճարպաթթուներ, վիտամիններ, հանքանյութեր և այլն։ Ընկուզեղենի ու սերմերի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քացկեղի զարգացման վտանգը, հոգում սրտի առողջության մասին՝ նպաստելով արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակի և անգամ քաշի նվազեցմանը։ Իհարկե, ընկույզի տարատեսակները կարող են տարբերվել սննդանյութերի կազմությամբ և առողջությունը բարելավող հատկություններով, օրինակ՝

  • Հունական ընկույզը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, մանգանով և մասնավորապես նպաստում է բորբոքման նվազեցմանը։
  • Նուշը նպաստում է աղիների առողջությանը, քանի որ մեծ քանակությամբ բջջանյութ է պարունակում։ Այն նաև վիտամին E-ի լավ աղբյուր է։
  • Քեշյուն, որը տեխնիկապես սերմ է համարվում, հարուստ է ցինկով ու մագնեզիումով։
  • Բրազիլական ընկույզը սելենի հուսալի աղբյուր է և ունի հակաքաղցկեղային ազդեցություն։
  • Պեկան ընկույզը հարուստ է հակաօքսիդանտներով և նպաստում է սրտի ու անոթների առողջության պահպանմանը։
  • Պիստակը սննդանյութերի լավ աղբյուր է, ներառյալ վիտամին B6-ի, որն անհրաժեշտ է օրգանիզմին նյութափոխանակության և իմունային գործառույթի համար։
  • Մակադամիա ընկույզը հարուստ է օգտակար ճարպաթթուներով։
  • Պնդուկը ոչ միայն պարունակում է օգտակար ճարպաթթուներ, սպիտակուցներ և մանրաթելեր, այլև բուսական այնպիսի միացություններ, որոնք հակաօքսիդանտային ու հակաբորբոքային միացություններ ունեն, օրինակ՝ էպիկատեխինը, կվերցետինը և այլն։
  • Թեև գետնանուշը տեխնիկապես ընկույզ չի համարվում, ունի նմանատիպ բաղադրություն։ Այն բուսական սպիտակուցի հարուստ աղբյուր է, ինպես նաև պարունակում է պոլիֆենոլային հակաօքսիդանտներ, ֆոլաթթու։

Ընկուզեղենի  դեպքում, սակայն, ամեն ինչ այնքան էլ «անամպ» չէ։ Ընկույզի տարատեսակները մեծ քանակությամբ ֆիտինաթթու են պարունակում, որը պաշտպանում է բույսերը և ունի հակաօքսիդանտային ազդեցություն։ Աղեստամոքսային համակարգում ֆիտինաթթուն կարող է կապվել հանքանյութերի հետ՝ առաջացնելով ցավ, գրգռվածություն, խոչընդոտելով մարսողությանն ու հանգեցնելով սննդանյութերի անբավարարության, ուստի սննդաբանները խորհուրդ են տալիս ուտելուց առաջ թրջել ընկուզեղենը՝ օրգանիզմի համար առավելագույն  արդյունք քաղելու համար։

Թրջելու միջոցով ֆիտինաթթուն հեռացվում է, և ընկեզեղենն ավելի դյուրամարս է դառնում։ Ընկուզեղենն ու սերմեր խորհուրդ է տրվում թրջել նաև այն պատճառով, որ դրանք պարունակում են ֆերմենտների արգելակիչներ, որոնք կանխում են սերմերի ու ընկուզեղենի ժամանակից շուտ ծլարձակումը, ինչպես նաևօրգանիզմում կարող են կապվել հանքանյութերի հետ՝ մարսողության համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով։ Այդ երկու առանձնահատկությունները լրջորեն ազդում են ընկուզեղենի և սերմերի օգտակարության վրա, քանի որ դրանցում առկա շատ սննդանյութեր պարզապես չեն մարսվում, սակայն ուտելուց առաջ դրանց թրջելն օգնում է չեզոքացնել այդ խնդիրները՝ օրգանիզմին սննդանյութերը յուրացնելու հնարավորություն ընձեռելով։

Ինչպես թրջել սերմերն ու ընկուզեղենը

Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում լվանալ ընկուզեղենն ու սերմերը, լցնել որևէ տարայի մեջ և թրջել դրանք մաքուր ջրով 7-12 ժամով։ Ընկուզեղենի համն ուժեղացնելու համար կարող եք 2 թեյի գդալ աղ ավելացնել 4 բաժակ ընկույզին։ 

7-12 ժամ անց քամել ընկուզեղենն ու ըստ ցանկության ցածր ջերմաստիճանով չորացնել ջեռոցի մեջ։ Այդ եղանակով չորացրած ընկույզը կարող եք բավականին երկար պահել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ դոկտոր Դորին Լամ, Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930