Լրահոս
Օրվա լրահոսը

Կադիրովը հրամայել է կրակել անկարգությունների հնարավոր մասնակիցների վրա

Հոկտեմբեր 31,2023 20:10

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուժայիններին հրահանգել է ծայրահեղ կոշտ միջոցներ կիրառել անկարգությունների հնարավոր մասնակիցների դեմ, այդ թվում հրազենի կիրառմամբ,: Կադիրովը նման հայտարարությամբ հանդես է եկել Դաղստանում անկարգությունների ֆոնին:

«Եթե մեզ մոտ գեթ մեկ հոգի մասնակցի չարտոնված անկարգությունների, կալանավորեք և բանտարկեք կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդ, իսկ դրանից հետո, եթե մարդը չի կատարում օրենքի պահանջը, չորրորդ կրակոցն արձակեք ճակատին»,- ասել է նա կառավարության նիստում։

Միևնույն ժամանակ Կադիրովն ընդգծել է, որ խոսքն իր հրամանի մասին է: Մախաչկալայում հակասեմական անկարգություններից հետո Չեչնիայի Հանրապետության ղեկավարը հայտարարել էր տարածաշրջանում զանգվածային բողոքի ցույցերը կանխելու և «նման սադրանքը» դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Դաղստանում տեղի են ունեցել հակասեմական անկարգություններ: Մասնավորապես մի խումբ մարդիկ Խասավյուրտ քաղաքում հավաքվել են Ֆլամինգո հյուրանոցի մոտ՝ տեղեկությունների պատճառով, թե այստեղ իբրև թե տեղակայվել են փախստականներ Իսրայելից: Հավաքվածներն ապացույցներ են պահանջել, որ հյուրանոցում հրեաներ չկան, քարեր են նետել շենքի ուղղությամբ՝ բղավելով «Ալլահ աքբար»:

Նույն օրը երեկոյան մի քանի հարյուր տեղացի ներխուժել է  Մախաչկալայի օդանավակայան՝ Թել-Ավիվիվ չվերթի ժամանումից առաջ: Նրանք  ներխուժել են օդանավակայան, հակահրեական կարգախոսներ բղավելով՝ փնտրել հրեաների: Անկարգությունների մասնակիցները կոտրել են դռներ,  ջարդել ավտոբուսներ, արգելափակել ավտոմեքենաների ելքը, բռնի կերպով ստուգել են այնտեղ գտնվող մարդկանց անձնագրերը: ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է 83 մարդ, հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ հոդվածով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Մախաչկալայի դեպքերին,  հայտարարել է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած է Կիևը, ինչպես նաև արևմտյան կառույցները: Սպիտակ տունը «անհեթեթ» է որակել Պուտինի մեղադրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031