Եվրահանձնաժողովը 1.7 միլիոն եվրոյով ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավոորումը Հայաստանում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային հոսքի: Ըստ հաղորդագրության՝ նոր ֆինանսավորումը կուղղվի տեղահանվածներին անհրաժեշտ աջակցության ցուցաբերմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 10.45 միլիոն եվրոյի օգնության մասին, այսպիսով 2023թ. մարդասիրական ընդհանուր օգնությունը կկազմի շուրջ 12 միլիոն եվրո:
«Ղարաբաղի հայերը չեն մոռացվի։ Քանի որ ձմեռ է գալիս, Հայաստանում տեղահանվածները կբախվեն հավելյալ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը՝ ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»,- ասել է Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։