Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում. Թագուհի Թովմասյան

Հոկտեմբեր 31,2023 17:39

Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանում ապրելու հարցում օգնելը, կարծում եմ, յուրաքանչյուրիս գործն է: Մարդիկ կան դա անում են հրապարակավ, մարդիկ՝ լուռ: Ընտրության հարց է, եւ երկու ձեւաչափերն էլ ինձ համար ընդունելի են. գլխավորն արցախահայերին օգնելու պատրաստակամությունն է:

Իբրեւ փոքրիկ հաշվետվություն, տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 20-ից սկսած 24/7 ռեժիմով զբաղվում եմ արցախահայերի խնդիրներով՝ կենցաղային հարցերից սկսած.

✅բնակարանների որոնում,

✅կահավորում (կահույք, տեխնիկա, նորոգման պարագաներ),

✅ջրաֆիկացում եւ գազաֆիկացում (նպաստում եմ աշխատանքների արագ կազմակերպմանը),
✅տարբեր սեզոնային հագուստների տրամադրում,

✅աշխատանքի տեղավորում,

✅պետական մարմիններ ուղարկված հարցումներ,

✅ մարզերում պարբերական հանդիպումներ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված կանանց հետ,

✅աջակցության այլ քայլեր, որոնք կրում են ամենօրյա ռեժիմ եւ անձնական ֆինանսական միջոցներ: Պետք է շարունակել աշխատանքը, մինչեւ բոլոր բռնի տեղահանվածներն իրենց սեփական բնակարաններն ունենան Հայաստանում:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031