Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, անկլավների հարցը կդիտարկվի այդ համատեքստում»․ Գնել Սանոսյան

Հոկտեմբեր 31,2023 17:30

«Երբ որ խաղաղության պայմանագիր կնքվի, որի դրույթներից մեկը կամ դրան հաջորդած գործընթացներից մեկը կլինի դեմարկացիա-դելիմիտացիա երեւույթը, անկլավների հարցերը կդիտարկվեն այդ համատեքստում։ Կքննարկվի, թե ինչ իրավական հիմքեր կան, որովհետեւ անկլավի կամ որեւէ տարածքի համար նույնպես պետք է իրավական հիմքեր լինեն, թե մենք ինչ ունենք իրենց մոտ, իրենք ինչ ունեն մեզ մոտ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսներից մեկում, պատասխանելով հարցին, թե արդյոք Ադրբեջանի 86․6 հազար քկմ տարածքի մեջ, որը ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ ճանաչում են, մտնում են նաեւ այսպես կոչված անկլավները, պատասխանել էր․ «Այո, որովհետեւ 29 800 քկմ մեջ Արծվաշենը նույնպես մտնում է։ Իսկ 86․6 հազար քկմ մեջ մտնում են նաեւ անկլավները»։

Գնել Սանոսյանն ասաց, որ առաջին հերթին հենց Արծվաշենի հարցը պետք է քննարկել։ Դիտարկմանը, որ Արծվաշենը չունի ՀՀ համար այն ռազմավարական նշանակությունը, ինչ ունեն մյուս բնակավայրերը, ՏԿԵ նախարարը պատասխանեց․ «Ես էլ ասում եմ՝ այդ գործընթացները կարող են պարզվել ու լուծումներ ու որոշումներ լինեն համապատասխան աշխատանքային խմբերի աշխատանքից հետո»։ Հարցին, թե այսինքն՝ կառավարությունն այսօր ռիսկերը չի՞ գնահատում, նա նման պատասխան տվեց․ «Մենք տարբեր ռիսկեր գնահատում ենք, քննարկում ենք, որոշակի աշխատանքներ ենք անում այդ ուղղությամբ, բայց ամեն ինչ չէ, որ պետք է խոսել ու բարձրաձայնել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031