Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Վիեննայից մեկնել է Փարիզ եւ արդեն հասցրել հանդես գալ ապագա օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մեկնարկած ATP Rolex Paris Masters մրցաշարում:
Խաչանովը մեկնարկային խաղում 1 ժամ 24 րոպեում երկու սեթում միեւնույն 6:4 հաշվով հաղթել է ավստրալացի Մաքս Պերսելին: Երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը լինելու է սերբ Լասլո Ջերե եւ ֆրանսիացի Լյուկ վան Աշ զույգի հաղթողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ