Մեն կղզում ընթացող 2023 FIDE Grand Swiss մրցաշարում այսօր հանգստյան օր է հայտարարված: Նախորդ օրը կայացած վեցերորդ տուրում Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ են տարել մրցակիցների նկատմամբ եւ 3,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 23-րդ եւ 29-րդ հորիզոնականներում:
Անկայուն խաղ են ցուցադրում մեր տղաները: Հանգստից առաջ լավագույն արդյունք ունեն Հրանտ Մելքումյանը (լուսանկարում) եւ Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք վաստակել են հավասար՝ 3,5-ական միավոր: 114 մասնակիցների մեջ Մելքումյանը 25-րդն է, Տեր-Սահակյանը՝ 32-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ