Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 1 արձանագրություն և քննարկել այն հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Արմենի Խաչատրյանին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով