Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան և վերջինիս դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը․ CBC

Հոկտեմբեր 31,2023 15:58

Կանադան և վերջինիս դաշնակիցները քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված նախորդ ամիս Լեռնային Ղարաբաղ ներխուժման հետ, ինչը հանգեցրել է ավելի քան 100 հազար էթնիկ հայի զանգվածային արտագաղթին Հայաստան։ Այս մասին գրում է CBC-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետի, որն այս մասին հայտնել է Համայնքների պալատի արտաքին գործերի և միջազգային զարգացման հանձնաժողովին։

«Քննարկումներ են եղել․․․ շարունակական բանավեճեր առ այն, թե երբ ավելի նպատակահարմար կլինի օգտագործել այդ գործիքը»,-ասել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թերները՝ պատասխանելով  արտաքին հարաբերությունների քննադատ Հեթեր Մաքֆերսոնի հարցերին:

Ելույթ ունենալով Երևանից՝ տեսակապի միջոցով, Թերները նաև ընդգծել է, որ կա վտանգ, որ պատժիչ գործողությունները կարող են խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը: «Թեև չենք տեսել, որ որևէ մեկը բռնի պատժամիջոցների ուղին, բայց լսել ենք հայտարարություններ Ֆրանսիայից՝ ռազմական աջակցության հնարավորության մասին, ինչը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը հրաժարվի նախատեսված միջազգային հանդիպումներից և քննարկումներից, որոնք կարող էին օգնել խաղաղության հաստատման գործընթացին»։

Թերների խոսքով՝  Օտտավան Բաքվին ասել է, որ պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադառնալու իրավունքը։

Լուսանկարում՝ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին եւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031