Լրահոս
Օրվա լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ի ավելի քան 500 հազար բաժանորդ արդեն օգտվում է VoLTE ծառայությունից

Հոկտեմբեր 31,2023 15:42

Միացե՛ք Հայաստանում գործող միակ կոմերցիոն VoLTE ծառայությանը

4G/LTE տեխնոլոգիան չի սահմանափակվում բարձր արագությամբ ինտերնետ ապահովելով: 4G/LTE ցանցում կարելի է նաև օգտվել ձայնային որակյալ HD ծառայություններից։ VoLTE–ն կամ Voice-Over-LTE-ն («ձայն՝ LTE–ի միջոցով») 4G/LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման տեխնոլոգիա է։ VoLTE-ի առավելությունը կայանում է նրանում, որ 4G ցանցի միջոցով զանգահարելիս կամ զանգ ստանալիս՝ բաժանորդը շարունակում է օգտվել ինտերնետ հասանելիությունից 4G ցանցի միջոցով։ Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է Հայաստանում գործող միակ կոմերցիոն VoLTE ծառայությունը:

VoLTE–ն ակտիվացվում է սմարթֆոնի կարգավորումներով: Միացումն իրականացվում է վայրկենապես, իսկ ձայնը հնչում է այնպես, կարծես զրուցակիցը քո կողքին է։ Տեխնոլոգիան հասանելի է 4G/LTE-ի հետ համատեղելի սարքերով և թույլ է տալիս միաժամանակ զրուցել հեռախոսով և օգտվել 4G ինտերնետից. դիտել ֆիլմեր, ներբեռնել հոլովակներ և օգտվել սոցիալական ցանցերից։ VoLTE կապից օգտվելիս հավելյալ վճար չի գանձվում. գործում են ընթացիկ սակագնային պլանով ձայնային ծառայությունների համար սահմանված սակագները և փաթեթները:

VoLTE տեխնոլոգիայով զանգեր կատարելու առավելություններն են՝ ձայնային ծառայությունների բարձր որակ՝ ձայնի մաքուր փոխանցմամբ, գերարագ միացում (1,5-2 վայրկյանի ընթացքում) զանգեր կատարելիս հաստատուն կապ՝ առանց հապաղման:


«Ուրախությամբ ներկայացնում ենք VoLTE ծառայության կոմերցիոն գործարկման արդյունքները: Ծառայությունից արդեն օգտվում է ավելի քան 500 հազար բաժանորդ: Այս թիվն օրըստօրե ավելանում է՝ պայմանավորված մեծ պահանջարկով: Դժվար է գերագնահատել VoLTE-ի առավելությունները. վայրկենական միացում, ձայնի HD որակ, զանգ ստանալիս և խոսակցության ընթացքում՝ 4G ցանցին միացած մնալու հնարավորություն: Ծառայությունը հասանելի է 4G/LTE-ի հետ համատեղելի սարքերով և թույլ է տալիս միաժամանակ զրուցել հեռախոսով ու օգտվել 4G ինտերնետից. դիտել ֆիլմեր, ներբեռնել հոլովակներ և օգտվել սոցիալական ցանցերից: VoLTE ծառայությունը գործում է Վիվա-ՄՏՍ-ի 4G ցանցում, ինչը հասանելի է Հայաստանի բնակչության 98%-ին: Այս ոլորտում ևս՝ Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Այս տեխնոլոգիայից օգտվելու համար անհրաժեշտ է 4G/VoLTE համատեղելի սմարթֆոն վերջին ծրագրային թարմացումներով, Վիվա-ՄՏՍ-ի 4G/LTE USIM կամ eSIM քարտ։

VoLTE կապի կարգավորումներ (սարքի մոդելից կախված՝ կարող են որոշ չափով տարբերվել ստորև նշվածից).

  • «iOS»-ի համար՝ Mobile Data -> Mobile Data Options -> Enable 4G ->Voice & Data
  • «Android»-ի համար՝ Settings -> Mobile networks -> Turn on VoLTE call

Եթե բաժանորդի սմարթֆոնն ունի VoLTE-ից օգտվելու հնարավորություն, սակայն չի հաջողվում օգտվել ծառայությունից, ապա անհրաժեշտ է թարմացնել սմարթֆոնի օպերացիոն համակարգը և համոզվել, որ սմարթֆոնը առկա է Վիվա-ՄՏՍ-ի կայքում նշված VoLTE ծառայությունը ապահովող սմարթֆոնների ցանկում: Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է սմարթֆոն արտադրող խոշորագույն բրենդների հետ և շարունակաբար ընդլայնում է դրանց ցանկը՝ VoLTE ծառայությունն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար:

VoLTE-ի կարգավիճակը կարելի է ստուգել է *412# հրահանգի միջոցով կամ հետևյալ կերպ․ եթե բաժանորդն օգտվում է «Android» օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններից, ապա սարքի էկրանին VoLTE կապը միանալիս հայտնվում է HD նշանը: «iOS»-ի դեպքում էկրանին միացումը չի երևում, հետևաբար այն հնարավոր է ստուգել սարքի կարգավորումներում: Բացի այդ, VoLTE-ի առկայության դեպքում զանգի ընթացքում պահպանվում է ցանցին միացված լինելու նշանը և բաժանորդը խոսելուն զուգահեռ կարող է շարունակել օգտվել 4G ինտերնետից:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031