Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդիպում է ունեցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագի օղլիի հետ։ Նշվում է, որ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանումը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների միջոցով։
Բուրիչը հիշեցրել է, որ յուրաքանչյուրը, ով ապրում է Եվրոպայի Խորհրդի տարածքում, իրավունք ունի լիարժեք օգտվելու մարդու իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։
Նշվում է նաև, որ ադրբեջանցի պաշտոնյան ստորագրել է Եվրոպայի խորհրդի՝ մարդու օրգանների առևտրի դեմ պայքարի կոնվենցիան։