2023 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում մեծահասակների և դպրոցականների համար միաժամանակ մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակ (4 կմ)։
Նույն օրը, ժամը 11․00-ից 16․30-ը, միակողմանի փակ է լինելու Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածը (երկկողմանի երթևեկությունը կազմակերպվելու է ճանապարհահատվածի միայն մեկ ուղղությամբ):
Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի երթևեկությունը երկկողմանի դադարեցվելու է միջոցառման մեկնարկից մինչև ավարտը։
Միջոցառման մեկնարկից մինչև ավարտը տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու նաև Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի բոլոր մուտքերը։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն