Լրահոս
Օրվա լրահոսը

Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել

Հոկտեմբեր 31,2023 15:47

«Փաստինֆո». Երևանում սեպտեմբերի 23-ին ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) նախատեսված, բայց հետաձգված համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել է։ Ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նաև նշվում է, որ վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։

Panorama.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն, ֆինանսների նախարարություն, թե պետական բյուջեից որքա՞ն գումար է փոխանցվել Սնուփ Դոգի համերգի համար և համերգի հետաձգման պատճառով վերադարձվե՞լ է գումարը բյուջե։ Կառավարությունը հարցումը հասցեագրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որի պատասխանն ավելի վաղ հրապարակել ենք։

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 23-ին նախատեսված ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի մասին  հայտարարելուց հետո բուռն քննարկումներ ծավալվեցին հիմնականում համերգի վրա ծախսվելիք պետական գումարների շուրջ։ Սնուփ Դոգի համերգը չկայացավ՝ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգական դեպքերով պայմանավորված, սակայն նրան փոխանցվել է ողջ հոնորարը։ Սնուփ Դոգը գումարը չի վերադարձրել ու չի վերադարձնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031