Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը քննարկել են Թուրքիայում Ադրբեջանի կողմից կառուցվելիք բնակարաններին վերաբերող հարցեր

Հոկտեմբեր 31,2023 14:26

Ermenihaber. Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեքին հանդիպել է Ադրբեջանի պետական քաղաքաշինության և ճարտարապետության կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ:

Կողմերը քննարկել են Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում (պատմ. Մարաշ) Ադրբեջանի կողմից կառուցվելիք բնակարաններին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարի 6-ին Մարաշում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով փլուզվել էին մեծ թվով շինություններ և մահացել հազարավոր մարդիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել