Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Միլլեր․ «Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է»

Հոկտեմբեր 31,2023 15:02

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Համասը ահաբեկչական կազմակերպություն չէ» հայտարարությունից հետո որոշ սենատորներ հանդես էին եկել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով։ Դրան ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ չնայած այս հարցի վերաբերյալ կարծիքների տարբերությանը, Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակիցն է։

Պետդեպի խոսնակի ընդգծմամբ, սա առաջին անհամաձայնությունը չէ Թուրքիայի ղեկավարության հետ և Թուրքիան դեռ դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի արդյունավետ և կառուցողական դաշնակից։

Անդրադառնալով Էրդողանի հիշյալ հայտարարությանը, Միլլերը նշել է, որ իրենց գնահատականը հստակ է և ՀԱՄԱՍ-ն իսկական ահաբեկչական կազմակերպություն է։

Միլլերի խոսքով, ԱՄՆ-ը շարունակելու աշխատել Անկարայի հետ դաշինքի ամրապնդման ուղղությամբ։ Նա նաև հիշեցրել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունն ուղարկվել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով։

«Մենք ՆԱՏՕ-ի ուժեղացման համար անհամբերությամբ սպասում ենք նրանց (Թուրքիայի) հետ համագործակցությանը և այդ ամրապնդմանն ուղղված ջանքերը նաև ներառում են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության արագ իրականացումը»,-հավելել է Միլլերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031