Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար ամոթալի է, որ երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գտնվում»․ ՊԵԿ նախագահը՝ Մեղրիի անցակետի կառուցման մասին

Հոկտեմբեր 31,2023 13:45

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվում է Մեղրիի անցակետը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց․ «ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ է իրականացվում Մեղրիի անցակետի կառուցումը։ Հաջորդ տարվա համար նախատեսվում է 1,9 մլրդ դրամ ՎԶԵԲ-ի դրամաշնորհ, մոտ 2,7 մլրդ դրամ վարկային միջոցներ։ Այսինքն՝ ընդհանուր մոտ 4,6 մլրդ դրամ դրամ։ Եվ այս տարվա համար նախատեսված է եղել 2,1 մլրդ դրամ որպես դրամաշնորհ եւ 780 մլն դրամ վարկային միջոցներ։ Գումարային ստացվում է երկու տարվա համար մոտ 7,6 մլրդ դրամ այս ծրագրի արժեքը։ Ի՞նչ է տեղի ունենալու այդ գումարով»

Ռուստամ Բադասյանն ի պատասխան ասաց, որ Մեղրի անցակետի գործող շենք շինություններն ամբողջությամբ  քանդվում են, զրոյից կառուցվում է նոր անցակետ՝ միջազգային լավագույն ստանդարտներով։ «Դա նաեւ պետք է ներառի այն բարեփոխումները, որոնք մենք անում ենք՝ ուղիների տարանջատում, ավելի հարմարավետ կետի անցում, ավելի արագ կետի անցում, ավելի արդյունավետ մաքսային հսկողություն եւ այլն։ Այսինքն՝ թե շենքի վարչական հատվածն է փոխվում, թե սկաների դիրքերը, որը հիմա ավելի առաջ է գտնվում, քան այն կետը, որտեղ մեր ռիսկերն են աշխատում։ Հետեւաբար, կամ բոլոր մեքենաները պետք է անցնեն սկաների միջով, կամ պետք է գան այստեղ, ռիսկն աշխատի, հետ գնան, ինչը կետում քաոտիկ վիճակ կստեղծի։ Այսինքն՝ բոլոր պրոցեսները հաշվի առնելով՝ փոփոխություն է կատարվում։ Ձեր նշած թվերը, այո, այդպիսին են, որովհետեւ այդպիսին է ժամանակակից ստանդարտներին համապատասխանող մաքսակետի արժեքը։ Կարծում եմ՝ արդարացված է, եւ մեզ համար ամոթալի է, որ մինչեւ հիմա մեր երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գնվում։ Մենք դա շատ վաղուց պետք է արած եւ ավարտած լինեինք։ Մեր հիմիկվա գործող կետերից ամենա ոչ բարվոք վիճակում գտնվողն է, որտեղ ամռանը խիստ շոգ է, եւ այդ պայմաններում աշխատանքն իր բարդություններն է ստեղծում»

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031