Հոկտեմբերի 29-ին Թբիլիսյան խճուղում պարեկների, շտապ օգնության աշխատակիցների ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա հարձակման դեպքով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Aravot.am-ին հայտնեց, որ Ոստիկանությունից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թբիլիսյան 29/3 հասցեի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայրի մոտ հավաքված մարդկանց խմբից առանձին անձինք դրսևորել են ոչ ադեկվատ վարքագիծ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության անդամների նկատմամբ, հնչեցրել հայհոյանքներ ոստիկանության ծաոայոդների հասցեին, ինչպես նաև խոչընդոտել են վերջիններիս օրինական ծառայողական գործողություններին, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն)195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական բռնություն գործադրել), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը խոչընդոտել)նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ա. Ս.