Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ բաժիններում`անգործություն կամ անփույթ աշխատանք. Անի Եղիազարյանը նշում է իր՝ աշխատանքից հեռացման պատճառը

Հոկտեմբեր 31,2023 12:42

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին

-Տիկին Եղիազարյան, ի՞նչ պատճառով են հեռացման հրաման տվել:

– Եղել է տարեկան նախանշված և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված Հովհ. Թումանյանի թանգարանի 2023 թ. ծրագրային այց Հարավային Ամերիկա՝ Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում հայ համայնքներում եւ տեղական քաղաքային կենտրոններում ներկայացնելու Թումանյանի կյանքն ու գործունեությունը, նրա գրական ժառանգության արդիականությունը ամենատարբեր եզրերով: Նախարարության համապատասխան բաժիններում անգործության կամ անփույթ աշխատանքի պատճառով ստիպված եմ եղել մեկնելու առանց համապատասխան հրամանի՝ ինչը համարվել է աշխատանքից հեռացման հիմք:

– Ո՞ւմ էիք դուք «խանգարում», ձեր գրառման մեջ կարծես ակնարկ կար:

– Անշուշտ, ամեն տեղ էլ հայտնվում են այնպիսիք, որոնց համար խորթ է կամ առնվազն տարօրինակ, երբ ՊՈԱԿ-ի տնօրենը կարող է գործել կայուն գործելաոճով՝ ծառայելով այն հիմնական կոչմանը, որի համար հիմնադրվել է տվյալ հաստատությունը, այս դեպքում՝ Թումանյան թանգարանի առաքելությունը:

– Ինչո՞ւ եք ցանկանում առանց միջնորդի հանդիպել նախարարի հետ:

– Կարծում եմ այդ իրավունքը ունի յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրեն՝ վերադասի հետ ուղիղ քննարկելու առաջացած խնդիրները, ինչի հնարավորությունը ինձ չի տրվել:

– Խնդրում եմ թվարկեք ձեր պաշտոնավարման ընթացքում իրականացված կարևոր ծրագրերը:

– Ես Թումանյան թանգարանում աշխատում եմ արդեն 14 տարի: Իմ աշխատանքը սկսել եմ որպես կրտսեր գիտաշխատող: Ճանապարհը, կարծեք թե կարճ չէ, եւ բնականաբար այս հարցազրույցի բնույթն էլ հնարավորություն չի կարող ստեղծել ամբողջապես խոսելու ծավալների մասին: Բայց քանի որ Թումանյանի թանգարանը գործել է մշտապես հանրության համար եւ հանրության հետ բաց գործակցությամբ, ուրեմն այն կարելի է տեսնել ամենատարբեր հարթակներում: Եվ այդ բոլոր ծրագրերի իրականացման բացառիկ իրավունքը Հովհ. Թումանյանի թանգարանի ողջ կազմինն է՝ ազնիվ նվիրյալների:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Անի Եղիազարյանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031