Արցախցիներին հատուկ պաշտպանության կարգավիճակ տրվեց, բայց Արցախի պետական ինստիտուտների պահպանման եւ արցախցիներին ՀՀ-ում պետական ծառայության ընդունելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում: Զրուցել ենք Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
– Կառավարության տարբեր ներկայացուցիչներ իրենց ելույթներում խուսափում են «Արցախ» բառը գործածելուց, երբեմն, երբ արտաբերում են, ներողություն են խնդրում, փոխում են «Լեռնային Ղարաբաղի»՝ պատճառաբանելով, թե դա միջազգային տերմինաբանության մեջ է մտնում։ Դուք այս մասին ի՞նչ կասեք` արդյոք արդարացի՞ են նրանց մեկնաբանությունները։
– Նայեք, դա, իհարկե, ինձ համար հաճելի չէ, բայց դա ավելի շատ խորհրդանշական տիրույթում է, քավ լիցի` թող չօգտագործեն «Արցախ», թող ասեն «Ղարաբաղ», որը նույնպես ընդունելի է, նաեւ՝ Արցախի Հանրապետության սահմանադրությամբ, բայց Արցախի ժողովրդի իրավունքների մասով հստակ քաղաքական օրակարգ ձեւավորեն եւ առաջ մղեն Ադրբեջանի հետ բանակցություններում եւ միջազգային տարբեր դերակատարների հետ աշխատանքներում, այդ թվում՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ու Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ապրելու համար անվտանգության միջազգային բարձր երաշխիքների եւ Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորման, այդ թվում` ինքնորոշման իրավունքի երաշխավորման հստակ միջազգային երաշխիքների ուղղությամբ պետք է աշխատանք կատարել, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ եւ անվտանգ ու արժանապատիվ ապրել իր սեփական հայրենիքում: Ես կարծում եմ՝ սա պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում` հատկապես այս ամենից հետո: Հատկապես ՀՀ իշխանությունների մոտեցումների ռազմավարական ձախողման արդյունքում պետք է մոտեցումները հստակորեն վերանայվեն։ Այս տեսանկյունից ես էական չեմ համարում՝ «Արցա՞խ» կասեն, թե՞ «Լեռնային Ղարաբաղ», էականը բովանդակությունն է, որը ես չեմ տեսնում, ցավոք սրտի։
Կարեն ՔԵՐԻՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: