Ժամանակին կայուն արժեքներ ու մեծություններ ունեինք եւ լիքը հարցերում` հանրային կոնսենսուս:
Որեւէ մեկի մտքով չէր անցնի, ասենք, Աթաթուրքի, Էրդողանի, Ալիեւի, Հիտլերի, թուրքերի կամ, ասենք` Նաիրի Հունանյանի ու Ռամիլ Սաֆարովի հանդեպ դրական վերաբերմունք դրսեւորել: Կար հանրային պարսավանք եւ հանրային կոնսենսուս, որ սրանք հակահերոսներն են` հանրության կողմից մերժելի հասկացություններ եւ անձինք: Եկավ 2018-ը, եւ ամեն ինչ փոխվեց. հայրենիքին ծառայելը, անգամ հայրենիքի համար կյանքը տալը միշտ չէ, որ դրական գնահատականի է արժանանում, եւ անգամ ամենասուրբ բանը` զոհվածի մայրը, կարող է հանրային պարսավանքի արժանանալ ինչ-որ թափթփուկների կողմից: Հային կոտորող թուրքի եւ ադրբեջանցու մասին կարող են համակրանքով արտահայտվել: Անգամ 8 պետական գործիչ սպանած Նաիրի Հունանյանը կարող է ինչ-որ մեկի կողմից այսօր հերոս հռչակվել, որովհետեւ հերոսի ու հակահերոսի տեղերն են փոխվել: Որովհետեւ արժեքները գլխիվայր շրջվել են, իսկ հեղինակությունները՝ հողին հավասարեցվել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: