Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը. «Փաստ»

Հոկտեմբեր 31,2023 11:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի մասնակցելու Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպմանը: «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը իր առջև ձևակերպված խնդիրը գոնե այս փուլում լրիվ լուծել է, դրա համար էլ չի գնում, ընդ որում, լուծել է ոչ բանակցություններով. դրա մասին բազմիցս ասել է: Վերջերս իր հարցազրույցում նշել է՝ «ասում էին, որ հնարավոր չէ խնդիրը լուծել ուժային տարբերակով, բայց ցույց տվեցինք, որ հնարավոր է», – «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան ՀասանՋալալյանը:

«Ընդհանրապես, նրանց համար գոյություն չունի նման մոտեցում՝ այս տարածքը փաստաթղթով իրենց է պատկանել կամ իրենց չի պատկանել, նման բան իրենց գործելաոճում չկա: Իրենք նպատակադրվում են վերցնել այդ տարածքը, վերցնում են: Որևէ նշանակություն չունի՝ Հայաստան կլինի, միջազգային հանրություն կլինի: Նրանց հետ հարաբերվելու արդյունավետ մեթոդը, եղանակը ուժն է:

Ուզում եմ ընդգծել մեկ բան՝ ինքս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ ռուսամետ չեմ, արևմտամետ ու ֆրանսիամետ չեմ, որևէ երկրի «մետ» չեմ: Ես խոսում եմ և նաև հանդես եմ գալիս Հայաստանի Հանրապետության և օկուպացված Արցախի պետական շահերից ելնելով: Չեմ կարծում, որ ընդհանրապես ճիշտ է բաց թողնել մեկին և բռնել մյուսին, այսինքն՝ թողնենք Ռուսաստանին, գնանք դեպի Արևմուտք կամ հակառակը: Դա ճիշտ չեմ համարում: Համարում եմ, որ պետք է կարողանալ բոլոր երկրների հետ ունենալ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, այսինքն՝ այնպիսի քաղաքականություն վարել, որ դրա վարման արդյունքում երկուստեք շահերի բավարարում լինի:

Ներկա վարչակազմն ի՞նչ է առաջարկում՝ եկեք Ռուսաստանից հեռանանք և Արևմուտքի կողմը բռնենք, մեծ իմաստով՝ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կրկնում եմ՝ տեր փնտրելու կողմնակիցը չեմ, կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը»,շեշտում է մեր զրուցակիցը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031