Լրահոս
Օրվա լրահոսը

3 զինծառայողի սպանության դրդելու մեջ մեղադրվողը շարունակում է իրեն անմեղ համարել

Հոկտեմբեր 30,2023 23:43

2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործով անցնող մեղադրյալներից դիրքի ավագը, որին մեղսագրվում է սպանության դրդելը, շարունակում է իրեն անմեղ ճանաչել ու չընդունել առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ պանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար:

Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո, քանի որ վերջիններս տեսել են կատարվածը:

«Չի ընդունում մեղադրանքը եւ գործում առկա ապացույցները, որոնք, ճիշտ է, դեռ դատաքննության ժամանակ չեն հետազոտվել, բայց խոսում են այն մասին, որ իր կողմից դրդելու վերաբերյալ որեւէ գործողություն առկա չէ: Եղել է միայն մյուս մեղադրյալի ցուցմունքը, որը չի հաստատվում քրեական վարույթի մյուս ապացույցներով, ինչից էլ նա հրաժարվել է: Սպանության առնչության վերաբերյալ հիմքեր իմ պաշտպանյալի մասով չկան, դրա ո՛չ դրդապատճառը, ո՛չ կարիքը կար: Պաշտպանյալս դեպքի վայրում չի եղել, գտնվել է այլ մարտական դիրքում, դեպքի հետ կապված հայտնել է, որ կրակոցի ձայն լսելով՝ եկել է ու մարտական հենակետում տեսել է այդ վիճակը եւ իրեն հայտնել են, որ դիվերսիա է տեղի ունեցել»,- ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Մեր հարցին՝ իսկ արդարացվա՞ծ է եղել իր վստահորդի՝ այլ դիրքում լինելը, փաստաբանն ասաց՝ զերծ կմնա հարցին պատասխանելուց:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվողը նախաքննության ժամանակ հայտնած իր ցուցմունքից, թե դիրքի ավագը իր նկատմամբ բռնի սեռական գործողություն էր կատարել, հրաժարվել է: Վարույթ իրականացնող մարմինն էլ գտել է, որ եթե բռնի չի եղել, ապա եղել է երկուստեք ցանկությամբ:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ իր համար պա՞րզ է, թե ինչու սպանության մեջ մեղադրվող զինծառայողը պիտի հորիներ, որ իր նկատմամբ սեռական բռնություն է եղել, եթե իրականում չի եղել. «Ինձ համար կա որոշակի պատճառաբանություններ, դիրքորոշում դրա վերաբերյալ, թեեւ ինքը գործով դեռեւս չի պատճառաբանել, բայց նախապես չէի ցանկանա բարձրաձայնել, դա կպահեմ դատաքննությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031