«Սպուտնիկ». Թուրքիայի հարավ-արևելքում՝ Ղահրամանմարաշ նահանգում, 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների վերացման տեղական վարչությանը (AFAD):
X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն` ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 19:25-ին (Երևանի ժամանակով 20:25-ին) Գեքսուն շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,07 կմ խորության վրա: