Ermenihaber.am. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Բացի այդ, Պապուաշվիլին Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի և Վրաստանի միջև առկա գործընկերությանը՝ այն որակելով ռազմավարական:
«Վրաստանի՝ Եվրոպական և եվրոպաատլանտյան ինտեգրացիայի առնչությամբ Թուրքիայի տևական աջակցման քաղաքականությունը Վրաստանի համար մշտապես եղել է վստահության ուղերձ և շարունակում է մնալ այդպիսին»։
Նա նաև նշել է, որ առկա է ամուր հիմք՝ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար:
Կարդացեք նաև
Աղբյուր` sondakika.com